Թուրքիայում գիտնականների են ձերբակալել, ովքեր Էրդողանին խաղաղության կոչ էին արել
Այսօր Թուրքիայում ձերբակալել են Ռեջեփ Էրդողանին քրդական հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կոչ արած 12 թուրք գիտնականի։ Նրանք դասավանդում էին Քոջաելիի համալսարանում։
Թուրքական «Cumhuriyet»-ը հայտնում է, որ Թուրքիայի նախագահն իրեն խաղաղության կոչ արած գիտնականներին դավաճան էր անվանել։ Դրանից հետո դատախազությունը հետաքննություն էր սկսել նրանց դեմ։
Տեղեկացվում է նաև, որ ևս 9 գիտնականի ձերբակալելու որոշում կա։ Նրանք բոլորը մեղադրվում են ահաբեկչությունքարոզելու մեջ։
Էրդողանին քրդերի հետ խաղաղություն հաստատելու կոչի տակ, ընդհանուր առմամբ, ստորագրել էր 1128 գիտնական ու մտավորական։
Թուրքիայում գիտնականների են ձերբակալել, ովքեր Էրդողանին խաղաղության կոչ էին արել
Այսօր Թուրքիայում ձերբակալել են Ռեջեփ Էրդողանին քրդական հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կոչ արած 12 թուրք գիտնականի։ Նրանք դասավանդում էին Քոջաելիի համալսարանում։
Թուրքական «Cumhuriyet»-ը հայտնում է, որ Թուրքիայի նախագահն իրեն խաղաղության կոչ արած գիտնականներին դավաճան էր անվանել։ Դրանից հետո դատախազությունը հետաքննություն էր սկսել նրանց դեմ։
Տեղեկացվում է նաև, որ ևս 9 գիտնականի ձերբակալելու որոշում կա։ Նրանք բոլորը մեղադրվում են ահաբեկչություն քարոզելու մեջ։

7or.am