Աշխարհ

15.01.2016 11:48


Ալիևը սառեցրել է հացի և ալյուրի գները

Ալիևը սառեցրել է հացի և ալյուրի գները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով սառեցվում են հացի և ալյուրի գները։

Այս որոշմանն Ադրբեջանը գնացել է մանաթի արժեզրկումից հետո առաջացած ճգնաժամի պատճառով։

BBC-ն հայտնում է, որ այդ երկրի Էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ նշված է՝ ալյուրի 50 կգ պարկը չի կարող գերազանցել մոտ 15 դոլարը, իսկ 0.5 կգ հացի գինը` մոտ 19 ցենտը։

Նաև ընդգծվում է, որ սահմանվածից ավելի թանկ գնով հաց և ալյուր վաճառողները կենթարկվեն ամենախիստ պատժի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը