Ջեբ Բուշը Հիլարի Քլինթոնին անվանել է «աղետ ԱՄՆ ազգային անվտանգության համար»
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշը Նորթ–Չարլսթոն քաղաքում նախընտրական հեռուստաբանավեճերից մեկի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրությունն աղետալի կլինի երկրի համար։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Fox Business»–ին հղումով։
«Քլինթոնն աղետ է ազգային անվտանգության համար»,–ասել է Բուշը։
Նրա խոսքերով՝ Քլինթոնը պատասխանատվություն է կրում լիբիական Բենգազիում ամերիկյան դեսպանատան վրա ահաբեկիչների հարձակման համար՝ ՌԴ հետ հարաբերությունները «գերծանրաբեռնելու» համար։ Բուշը վստահություն է հայտնել, որ Քլինթոնը մղձավանջ կլինի ԱՄՆ–ի համար։
Ֆլորիդայի նախկին նահանգապետի հետ համաձայնվել է հանրապետական մեկ այլ թեկնածու Մարկո Ռուբիոն.
«Քլինթոնն անպետք է գերագույն գլխավոր հրամանատար դառնալու համար»,–ասել է նա։

7or.am