Նախօրեին 74 տարեկան հասակումկոկորդի քաղցկեղից մահացել է երգչուհի Սելին Դիոնի ամուսինը՝ հայտնի պրոդյուսեր Ռենե Անջելիլը։
2015–ի տարեվերջյան իր համերգի ժամանակ Դիոնը հայտնել էր հանրությանը, որ պատրաստվում է ամուսնու հետ դիմավորել իրենց վերջին համատեղ Սուրբ ծնունդը։
«CBC News»–ի փոխանցմամբ՝ Անջելիլի հիվանդությունը բացահայտվել էր վաղուց. քաղցկեղն ի հայտ էր եկել արդեն 3–րդ անգամ, որը հեռացնելն այլևս անիմաստ էր։
Սելին Դիոնն Անջելիլի հետ ծանոթացել է 12 տարեկանում։ Սկզբում Անջելիլը նրա մենեջերն էր, ապա՝ պրոդյուսերը, իսկ տարիներ անց՝ ամուսինը։ Նրանք ամուսնացած էին արդեն մոտ 20 տարի. զույգը 3 երեխա է ունեցել՝ 14-ամյա Ռենե–Շառլը և երկվորյակներ, 5–ամյա Նոլսոնն ու Էդդին։
Մահացել է Սելին Դիոնի ամուսինը
Նախօրեին 74 տարեկան հասակում կոկորդի քաղցկեղից մահացել է երգչուհի Սելին Դիոնի ամուսինը՝ հայտնի պրոդյուսեր Ռենե Անջելիլը։

7or.am