Լրահոս

15.01.2016 07:16

Արագածոտնի մարզում կորած քաղաքացին գտնվել է

Արագածոտնի մարզում կորած քաղաքացին գտնվել է

Հունվարի 15-ին, ժամը 00.50-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հունվարի 14-ի ժամը 22.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 1988 թ. ծնված Ջ. Ն.-ը տանից դուրս է եկել դեպի Գեղաձոր գյուղ և և տեղ չի հասել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և երկու ձնագնաց:

Հրշեջ-փրկարարները և ոստիկանները Ծաղկահովիտ գյուղի դաշտերում գտել են Ջ. Ն.-ին և վերջինիս տեղափոխել Արագած գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։