Լրահոս

25.11.2009 19:59


Ժիրայր Սեֆիլյան. «Հնարավորինս շուտ ազատվել այս ռեժիմից»

Գյումրիում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանկ «Սարդարապատ»  շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով հայ-թուրքական ներկա հարաբերություններին, ասել է.

-«Սարդարապատ»-ը չի ընկնելու հետևանքները վերացնելու հետևից: Մենք ֆիքսում ենք, որ այս արձանագրությունների առկայությունը հետևանքն է մեր երկրի ներսից թուլացմանը: Եթե մենք այսքան թույլ վիճակում չլինեինք՝ օտարը երբեք չէր համարձակվի այսպիսի փաստաթղթեր մեզ պարտադրել՝ լինի դա հայ-թուրքական կամ  արցախյան ճակատում: Ուստի պետք է վերացնել գլխավոր պատճառը ՝ հնարավորինս շուտ  ազատվել այս ռեժիմից և հաստատել բարոյական ռեժիմ:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

 

Այս խորագրի վերջին նյութերը