Լրահոս

14.01.2016 20:22

Հակավիրուսային դեղերը հիվանդներին կտրամադրվեն բացառապես բժշկական ցուցումով

Հակավիրուսային դեղերը հիվանդներին կտրամադրվեն բացառապես բժշկական ցուցումով

ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված արագ արձագանքման հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված կանխարգելիչ և բուժական հարցերը: Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարը, սանիտարական նորմերի պահպանումը, ինչպես նաև ներկայացնել սահմանային անցումային կետերում հսկողության արդյունքները:

Առանձնակի կարևորվեց առկա իրավիճակից ելնելով արագ արձագանքման խմբի կողմից բժշկական կազմակերպություններ կրկնակի ուղարկված ՀՀ առողջապահության նախարարության գործող նորմատիվային փաստաթղթերի, գործելակարգերի իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողության սահմանումը: Նախարարի հանձնարարությամբ տեղում մասնագիտական խորհրդատվության և հիվանդների բուժման ռազմավարությունը ճիշտ իրականացնելու նպատակով վարակաբանների մասնակցությամբ արագ արձագանքման խմբի անդամները կշարունակեն համայցերը Երևանի և մարզային բժշկական կազմակերպություններ: Նշենք, որ անդրադարձ կատարվեց նաև հակավիրուսային դեղերի ապահովվածության հարցին։ Հանձնարարվեց, որպեսզի խստորեն հսկվի ամբուլատոր և հիվանդանոցային ցանցին հատկացված դեղերի բաշխումը մինչև սպառող, գործընթացն ամրագրվի հաշվետվողական համակարգով և հիվանդներին տրամադրվեն բացառապես բժշկական ցուցումով:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։