Աշխարհ

14.01.2016 17:34


Ղրիմի խորհրդանիշը կարող է ծովն ընկնել (լուսանկար)

Ղրիմի խորհրդանիշը կարող է ծովն ընկնել (լուսանկար)

Ղրիմի հայտնի «Ծիծեռնակի բույն» ամրոցը վթարային վիճակում է։ Շինության՝ ծովի վրա կախված շքապատշգամբը պոտենցյալ վտանգ է ներկայացնում։ Այս մասին, «realty.vesti»–ի փոխանցմամբ, ասել է Ղրիմի մշակույթի նախարար Արինա Նովոսելսկայան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ծիծեռնակի բույնը» վերանորոգվելու է դաշնային գումարներով։ Ներկայումս զբոսաշրջիկներին պատշգամբ չեն թողնում։ Նախարարի խոսքերով՝ վերանորոգման ժամանակ ամենաբարդը ժայռի ամրացումն է լինելու դղյակին։

«Որքան շատ ենք ամրացնող նյութ լցնում այնտեղ, այնքան շատ է ծանրանում այն ու ճաքեր տալիս։ Թեթև նյութն էլ փշուր–փշուր է լինում»,–ասել է նախարարը։

Դղյակի հիմքի սալաքարի ճաքերը հայտնաբերվել են 2013–ին, որից հետո դադարեցվել են այցելությունները՝ այն վերանորոգելու և ժայռին ամրացնելու համար։

Ղրիմի հարավային ափի ուղղաձիգ ժայռին կանգնած այդ դղյակը՝ կառուցված ասպետական ոճով, իր ներկա տեսքն ընդունել է բարոն Շթեյնգելի շնորհիվ, որը սիրում էր հանգստանալ Ղրիմում:

2015–ի հոկտեմբերից «Ծիծեռնակի բույնը» դաշնային նշանակության մշակութային օբյեկտ է։ Դղյակի պատկերը զարդարում է 100–ռուբլիանոց հուշաթղթադրամը՝ նվիրված թերակղզու միացմանը ՌԴ–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը