ԵԽԽՎ–ում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները
Երեքշաբթի՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ աշխատանքային օրը, ԼՂՀ հարցով հանձնաժողովի աշխատանքների վերականգնման հետ կապված՝ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները։
Հանդիպումը տեղի է ունեցել ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ։ Մասնակցել են ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը և պատվիրակության անդամ Սաբիր Հաջիևը։ Հանդիպմանը ներկա էր նաև ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մաթիաս Սորինասը։
Հանդիպումից հետո Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը լրագրողներին հայտարարել է, որ որոշում է ընդունվել շարունակել նմանատիպ շփումները։ Որոշվել է նաև, որ երկու երկրների պատվիրակությունների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 7-ին։