Քաղաքական

14.01.2016 15:30


Մեկ ամսից խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան

Մեկ ամսից խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան

2016թ. փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Թումանյան համայնքների ղեկավարների ու ավագանիների անդամների ընտրություններ են տեղի ունենալու: Այդ նպատակով ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է պահուստային ֆոնդից 26 միլիոն 740 հազար դրամ հատկացնել։

Դրանից 24 միլիոն 785 հազար դրամը կտրվի ԿԸՀ-ին, 1 միլիոն 954 հազար դրամը՝ ոստիկանությանը:

ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը կառավարության նիստում հայտնել է, որ ՀՀ խոշորացված համայնքներում ՏԻՄ–ի ձևավորման համար վաղաժամկետ դադարեցվում են ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Տանձաթափ, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Խաչարձան, Լոռու մարզի Թումանյան, Քարինջ, Լոռուտ, Քարուտ, Աթան համայնքներում համայնքների ղեկավարների ու ավագանիների անդամների լիազորությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը