Քաղաքական

14.01.2016 15:08


Փայլակ Հայրապետյան. «Տիգրան Սարգսյանը նախ պետք է մաքրի իրեն, հետո նոր պաշտոն տան»

Փայլակ Հայրապետյան. «Տիգրան Սարգսյանը նախ պետք է մաքրի իրեն, հետո նոր պաշտոն տան»

Գործարար Փայլակ Հայրապետյանը չի հավատում, որ օֆշորի գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանը կեղծել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները.

«Եթե այդպես է, թող Կճոյանը, Սարգսյանը գան այստեղ, կամ այն ստորագրությունները, որ այնտեղ դրված են, 100 անգամ դիմում ենք գրել, 100 անգամ ասել ենք, թող ստորագրության օրինակները ճշտեն: Ստորագրություն ճշտելը մեծ բա՞ն է այսօրվա համար. եթե մեծ բան է, ես կֆինանսավորեմ այդ երկու հարյուր դոլարը»,- այսօր «Ա1+»–ին ասել է Փայլակ Հայրապետյանը։

Օֆշորային գործով տուժող Փայլակ Հայրապետյանը պնդում է՝ եթե Հայաստանում օրենքը գործեր, ապա գոնե դատարանում նրանք պետք է ցուցմունք տային.

«Վարչապետն էլ պիտի գա, Կճոյանն էլ պիտի գա, եթե մի ուրիշ մարդ էլ կա, նա էլ պետք է գա, եթե օրենքը գործի: Եթե օրենքը չգործի, ուրեմն չեն գա: Մինչև այսօր նրանք ոնց որ թքած ունենան օրենքի վրա էլ, մեզ վրա էլ»։

Ունեզրկված Փայլակ Հայրապետյանը չի հասկանում նաև, թե այս դատական քաշքշուկի ընթացքում ինչպես են Տիգրան Սարգսյանին վստահում ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը:

«Գտնում եմ, որ նա նախ պետք է մաքրի իրեն, հետո նոր պաշտոն տան, նախ պետք է մաքրվի: Եթե ուզում է պաշտոն ունենալ, թող գա այստեղ իր հարցերը լուծի»,- ասում է Փայլակ Հայրապետյանը։

Մանրամասները՝ «Ա1+»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը