Երեք չինացու ցմահ ազատազրկել են նավթի ռեկորդային կողոպուտի համար
Երեք չինացի ռեկորդ է սահմանել գողացած նավթի ծավալներով։ 4 տարվա ընթացքում եռյակը 470 մլն յուանի (71 մլն դոլարի) ածխաջրածին է գողացել։ Այս մասին հայտնում է «Վեստին»՝ «China Daily»–ին հղումով։
Պարզվել է, որ Սուն Վեյցզին և Սուն Լեյ եղբայրները, համագործակցելով նավթային ոլորտում աշխատող իրենց քեռու՝ Սուն Չժիգանի հետ, սկսել են զբաղվել հանցավոր գործունեությամբ դեռ 2003–ին։ Սկզբում նրանք հողակտոր են վարձակալել Պեկինից հարավ–արևմուտք գտնվող Ֆանշանում, ապա նավթային ամբարներ հիմնել այնտեղ, իսկ 2009–ից սկսել են ապօրինի կերպով ածխաջրածին արդյունահանել։
Գողացված նավթը չինացիները թաքցրել են 2 անգարում և ստորերկյա ցիստեռններում։
Չինական պարբերականի փոխանցմամբ՝ նավթի խոշոր վաճառքը հայտնաբերվել է միայն 2012–ին։ Հետաքննության ընթացում քողարկված պահեստներ են հայտնաբերվել, որոնք միացված են եղել «Բեյցզին յանըշան» էներգետիկ ընկերության խողովակաշարին։

Չինացիներին դատապարտել են ցմահ ազատազրկման։
7or.am