Քաղաքական

14.01.2016 14:02


Շթայնմայեր. «Գերմանիան կմասնակցի ԼՂ հակամարտության կարգավորմանը»

Շթայնմայեր. «Գերմանիան կմասնակցի ԼՂ հակամարտության կարգավորմանը»

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալթեր Շթայնմայերը հայտարարել է, որ ԵԱՀԿ նախագահող պետության լիազորությունները Գերմանիան ստանձնում է բարդ ժամանակներում, և դա ապացուցում են Ստամբուլի ահաբեկչությունը, Մերձավոր Արևելքի ճգնաժամը և Ուկրաինայի արևելքում առկա հակամարտությունը։

Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ-ն անհրաժեշտ է՝ որպես երկխոսության և վստահության հարթակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Շթայնմայերը նշել է, որ ուշադրության կենտրոնում է լինելու Ուկրաինայում ԵԱՀԿ գործունեությունը. Գերմանիան մասնակցելու է նաև Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի և Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը, տեղերում ԵԱՀԿ առաքելության ակտիվացմանը։

«Վերջինս օրերը նորից ցույց տվեցին, որ միջազգային ահաբեկչությունը վտանգ է ներկայացնում ԵԱՀԿ բոլոր պետությունների համար։ Այդ է պատճառը, որ ահաբեկչությանը հակազդելու համար ուզում ենք միասին աշխատել բոլոր հարթակներում»,-ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը