Աշխարհ

14.01.2016 18:41


Բրիտանացի թմրամոլին ցմահ արգելել են հեծանիվ վարել

Բրիտանացի թմրամոլին ցմահ արգելել են հեծանիվ վարել

Հերոինից կախվածության մեջ գտնվող 47-ամյա թմրամոլ Ջոն Լիդդիքոութը աշխարհում առաջին բրիտանացին է դարձել, որին ցմահ արգելել են հեծանիվ վարել։ «Daily Mail»–ի փոխանցմամբ՝ այդկերպ պատժել են տղամարդուն հեծանիվների գողության համար։

Իշխանությունները պարզել են, որ բրիտանացու դեմ 48 դատական գործ կա՝ 142 հանցագործությունների համար, որոնց մեջ նաև հեծանիվների գողության դեպքեր են եղել։

Դատավորը եզրակացրել է, որ հանցագործն անուղղելի է, դրա համար էլ որոշել է պատժել ամենայն խստությամբ։ Եթե 3–ամյա ազատազրկումից հետո Լիդդիքոութը համարձակվի հեծանից վարել, կդատապարտվի ևս 5 տարվա ազատազրկման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը