Ջակարտայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան (տեսանյութ)
Ջակարտայում պայթյունների շարք է տեղի ունեցել։ Զոհերի թիվը հասել է 17–ի։ «The Times of India»–ն գրում է, որ զոհվածներից 5–ը ոստիկան են։
Ահաբեկչական հարձակումներին մասնակցել է 14 զինյալ, որոնցից 3–ը մահապարտի գոտիով է եղել։
Ընդհանուր առմամբ, որոտացել է 7 պայթյուն։ Դրանցից մեկը տեղի է ունեցել առևտրի կենտրոնից ոչ հեռու գտնվող «Starbuck's» սրճարանում, մյուսը՝ ՄԱԿ–ի գրասենյակի մոտ։ Եվս մի քանի պայթյուն որոտացել է Թուրքիայի և Պակիստանի դեսպանատների մոտ։
Պայթյուններից հետո իրավապահների և ահաբեկիչների միջև փոխհրաձգություն է սկսվել։
Ոստիկանությունը մտավախություն ունի, որ կարող են կրկին պայթյուններ գրանցվել։
Ահաբեկչության 4 ենթադրյալ մասնակիցներ ձերբակալվել են:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են՝ Ինդոնեզիայում ՀՀ դեսպանության տվյալներով՝ Ջակարտայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան։

7or.am