Աշխարհ

14.01.2016 10:15


ԻՊ զինյալները գրոհել են պակիստանյան «ARY News» հեռուստաալիքը

ԻՊ զինյալները գրոհել են պակիստանյան «ARY News» հեռուստաալիքը

Իսլամաբադում ԻԼԻՊ–ի զինյալները գրոհել են պակիստանյան «ARY News» հեռուստաալիքի գրասենյակը։ «Վեստիի» փոխանցմամբ՝ ահաբեկիչները մոտոցիկլներով մոտեցել են գրասենյակին, պատուհանից ինքնաշեն ռումբ նետել և կրակ բացել հրազենից։ Նշվում է, որ «ARY News»–ի աշխատակիցներից մեկը ծանր վնասվածքներ է ստացել, վիրավորվել է նաև հեռուստաընկերության հսկիչը։

Գրասենյակի մոտ թռուցիկներ նետելով՝ ահաբեկիչները թաքնվել են։ Դրանցից պարզ է դարձել, որ հարձակումն իրականացրել են ԻՊ անդամները՝ ի պատասխան հեռուստաալիքներով «Զարբ–է–Ազբ» ռազմական գործողության լուսաբանման։

Հայտնի է, որ իսլամական ապստամբների և աֆղան գրոհայինների դեմ «Զարբ–է–Ազբ» անվանումով ուժային գործողությունը պակիստանցի զինվորականներն իրականացնում են 2014–ի հունիսից։

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը դատապարտել է հեռուստաալիքի գրոհումը՝ կարգադրելով ուժեղացնել «ARY News»–ի լրագրողների հսկողությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը