Արցախը ներկայացրել է հայկական տաղավարը Ֆրանսիայում
Օրերս Ֆրանսիայի Մարսել քաղաքում կազմակերպված միջազգային տոնավաճառի շրջանակներում նշվել է հայկական տաղավարի բացման օրը, որն այս անգամ ներկայացնում էր Արցախը:
Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն' միջոցառմանը ներկա են եղել հայկական համայնքի, տեղական իշխանությունների, ԶԼՄ ներկայացուցիչներ: Տոնավաճառին ցուցադրվել են ԼՂՀ-ում արտադրված արհեստագործական արտադրության և թեթև արդյունաբերության բազմաթիվ նմուշներ:Ցուցադրվել է նաև Արցախին նվիրված ֆիլմ, տեղի է ունեցել կլոր սեղան, որի ընթացքում Կարեն Եսայանը և «Արցախ Ֆրութ» ձեռնարկության տնօրեն Գագիկ Ներսիսյանը պատասխանել են ներկաների հարցերին՝ Արցախի տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Արցախը ներկայացրել է հայկական տաղավարը Ֆրանսիայում
Օրերս Ֆրանսիայի Մարսել քաղաքում կազմակերպված միջազգային տոնավաճառի շրջանակներում նշվել է հայկական տաղավարի բացման օրը, որն այս անգամ ներկայացնում էր Արցախը:
Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն' միջոցառմանը ներկա են եղել հայկական համայնքի, տեղական իշխանությունների, ԶԼՄ ներկայացուցիչներ: Տոնավաճառին ցուցադրվել են ԼՂՀ-ում արտադրված արհեստագործական արտադրության և թեթև արդյունաբերության բազմաթիվ նմուշներ: Ցուցադրվել է նաև Արցախին նվիրված ֆիլմ, տեղի է ունեցել կլոր սեղան, որի ընթացքում Կարեն Եսայանը և «Արցախ Ֆրութ» ձեռնարկության տնօրեն Գագիկ Ներսիսյանը պատասխանել են ներկաների հարցերին՝ Արցախի տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ:
7or.am