Լրահոս

25.11.2009 19:06


Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով՝ Լևոն Տեր–Պետրոսյանի գաղափարախոսությունն ընդունողները պետք է լքեն ընդդիմադիր դաշտը

Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով՝ Լևոն Տեր–Պետրոսյանի  գաղափարախոսությունն ընդունողները  պետք է լքեն ընդդիմադիր դաշտը

«Սարդարապատ» շարժման մասնակիցներն այսօր Գյումրիում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել են նոյեմբերի 11–ին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչեցարած այն մտքին, որ հայկական պահանջատիրությունը պետականություն ունեցող ազգին վայել գաղափարախոսություն չէ: Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե հանդես գալով հայկական պահանջատիրության դիրքերից՝ ինչպե՞ս եք համագործակցում մի քաղաքական ուժի հետ, որը ժխտում է այդ գաղափարախոսությունը, «Սարդարապատ» շարժաման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել է.

-Համաժողվրդական շարժաման մեջ մենք մեր սկզբունքներն ենք ունեցել, մենք կանգնել ենք մեր ժողովրդի կողքին, այն դիմադրող ժողովրդի, որը դուրս էր եկել այս հակահայ ռեժիմի դեմ: Ինչ մնում է Տեր-Պետրոսյանի հետ մեր գաղափարական հակասություններին, ապա նախագահական ընտրություններից առաջ, մենք այդ մասին չենք խոսել, ինքն էլ չի խոսել: Շատ լավ հասկանալով, որ այդ ժամանակ, եթե վերջին ելույթի նման ելույթ ունենար, ապա համաժողովրդական շարժում չէր ստացվի: Ինքը լռեց, այդ պայմանով էլ մենք աջակցեցինք: Իսկ այժմ իր վերջին ելույթով նա խախտեց համաժողովրդական սկզբունքները: Եվ ես համարում եմ, որ այս պարագայում, ովքեր որ համամիտ են այդ ելույթի բովանդակության հետ, ապա բարի թող լինեն, լքեն ընդիմադիր դաշտը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը