Քաղաքական

13.01.2016 17:36


Ավարտվել է «Էրեբունու» ռուսաստանյան ավիախմբի ուղղաթիռների հավաքումը

Ավարտվել է «Էրեբունու» ռուսաստանյան ավիախմբի ուղղաթիռների հավաքումը

Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախումբը ավարտել է 2015-ի դեկտեմբերին ստացած Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռների հավաքման գործընթացը: Ուղղաթիռներն արդեն պատրաստ են ուսումնամարտական թռիչքների համար: razm.info–ն նշում է, որ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Նշվում է, որ ռուսաստանյան ավիախմբի ինժեներները շուրջ մեկ ամսվա ընթացքում ավարտել են ավելի քան 10 միավոր ուղղաթիռների բոլոր անհրաժեշտ համակարգերի հավաքման գործընթացը:

2 ուղղաթիռ արդեն իսկ փորձարկվել է Հայաստանի բարձրադիր վայրերում, իսկ մնացած ուղղաթիռները փորձնական թռիչք կիրականացնեն փետրվարին, ինչից հետո կսկսվեն ուսումնամարտական թռիչքները բարձրադիր լեռնային վայրերում:

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը