Աշխարհ

13.01.2016 16:40


Ներգաղթյալներին Նորվեգիան ցանկանում է արտաքսել հեծանիվներով

Ներգաղթյալներին Նորվեգիան ցանկանում է արտաքսել հեծանիվներով

Նորվեգիայի իշխանությունները պատրաստվում են ներգաղթյալների զանգվածային արտաքսմանը, որոնք եկել են Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Ստուրսկուգ սահմանային կետով։ Անօրինական ներգաղթյալներին նրանք պատրաստվում են արտաքսել հեծանիվներով, ինչը նորվեգական հասարակությունում միանշանակ չի ընդունվել։ Այս մասին հայտնում է «vesti»–ն՝ սկանդինավյան «TV2» հեռուստաալիքին հղումով։

Նորվեգիայի ոստիկանությունը քաղաքացիներին խնդրել է իրենց հանձնել անպիտան հեծանիվներ կամ դրանց մասեր։

«Մեզ անպետք և չօգտագործվող հեծանիվներ են անհրաժետ, բոլորովին պարտադիր չէ՝ նոր լինի։ Դրանք պետք են, որպեսզի արտաքսման ենթարկված ներգաղթյալները կարողանան հետ վերադառնալ Ռուսաստան»,–քաղաքացիներին է դիմել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից Յան Էրիկ Տոմասսենը։

Բանն այն է, որ Ստուրսկուգ սահմանային անցակետն արգելվում է հատել ոտքով քայլելով։ Այդ պատճառով շատ ներգաղթյալներ սահմանն անցնում են հեծանիվներով, որոնք հաճախ թողնում են հենց ճանապարհին՝ նստելով մինչև քաղաք տանող առաջին հանդիպած ավտոբուսը։

Ներգաղթյալներին հեծանիվներով արտաքսելու Նորվեգիայի իշխանության որոշումը, հատկապես հաշվի առնելով եղանակային խիստ պայմանները, շատ քաղաքական գործիչներ սվիններով են ընդունել։

Երկար բանավեճերից հետո պաշտոնյաները հայտարարել են, թե հնարավոր է՝ ներգաղթյալներին հեծանիվների փոխարեն ավտոբուսներ առաջարկեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը