Ինչպես տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, օրերս ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օպերատիվ տեղեկատվություն են ստացել այն մասին, թե Տավուշի մարզի Դեղձավան գյուղի մերձակայքում գտնվող սահմանապահ ուղեկալի դարպասներով՝ շրջանցելով Բագրատաշենի մաքսակետը, Վրաստանից Հայաստան են ներկրվելու ոչխարներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Բագրատաշեն գյուղի մերձակա դաշտում հայտնաբերվել է 49 գլուխ ոչխար: Պարզվել է, որ ոչխարները Վրաստանում ձեռք է բերել մեր երկրի քաղաքացի ոմն Խաժակ՝ Հայաստան ներմուծելու նպատակով:
Նրա խոսքերով՝ ինքն անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու ժամանակ չի ունեցել, այդ պատճառով էլ ընտրել է ոչխարներ ներմուծելու մաքսանենգ ճանապարհը' որոշումն իրականացնելու համար դիմելով իր ծանոթ՝ ոմն Արմեն Անտոնյանի օգնությանը: Պարզվել է նաև, որ վերջինս Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ է ու նա էլ իր հերթին «վարձել է» համագյուղացիներ Արթուր Ենոքյանին և Սեդրակ Մինասյանին, ովքեր և կազմակերպել են ոչխարների տեղափոխումը:
Դեպքին մասնակից բոլոր անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ:
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ 49 գլուխ ոչխարներն' առգրավվել են:
Մաքսանենգ ոչխարներ՝ Վրաստանից

7or.am