Աշխարհ

13.01.2016 20:55


Գերմանիան կդյուրացնի օտարերկրացիներին արտաքսելու գործընթացը

Գերմանիան կդյուրացնի օտարերկրացիներին արտաքսելու գործընթացը

Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը հաղորդել է, որ Քյոլնում ամանորյա գիշերը տեղի ունեցած հարձակումներից հետո կդյուրացվի օտարերկրացիներին արտաքսելու գործընթացը։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Associated Press»–ին հղումով։

«Մենք ծրագրում ենք զգալիորեն նվազեցնել այն ընթացակարգերի թիվը, որոնք անհրաժեշտ են Գերմանիայում հանցագործություններ կատարած օտարերկրացիներին արտաքսելու համար»,–ասել է դե Մեզիերը՝ հավելելով, որ դա բարդ, բայց ճիշտ որոշում է։

Ըստ փոփոխությունների՝ անգամ պայմանական ազատազրկումը կարող է արտաքսման հիմք հանդիսանալ, եթե տվյալ անձը մեղադրվում է սպանության, մարմնական վնասվածքներ պատճառելու, բռնության և կողոպուտի մեջ։ Նշվում է, որ դա վերաբերում է նաև անչափահասներին։

Հիշեցնենք՝ Քյոլնի ոստիկանությունը հետաքննում է ամանորյա գիշերը քաղաքի կենտրոնում կանանց վրա հարձակման դեպքերը։ Եղել են նաև բռնաբարություններ։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ կանցլեր Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել սահմանները փակելու որոշմանը, որին երկրներն ուզում են դիմել ներգաղթյալների հոսքից պաշտպանվելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը