Աշխարհ

13.01.2016 13:51


Կոնգրեսում քննարկվել է ԻՊ դեմ պայքարը. ամերիկացիներն անհանգստացած են (տեսանյութ)

Կոնգրեսում քննարկվել է ԻՊ դեմ պայքարը. ամերիկացիներն անհանգստացած են  (տեսանյութ)

ԻԼԻՊ–ի հետ կապված ահաբեկչական խմբավորումների թիվն ավելի արագ է աճում, քան ժամանակին «Ալ–Քաիդայի» կողմնակիցների։ Այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լսումների ժամանակ հայտարարել է ԿՀՎ նախկին ղեկավար Մայքլ Մորելլը։ Վերջինի խոսքերով՝ 20 երկրի խմբավորումներ արդեն իսկ հայտարարել են ԻՊ–ին աջակցելու մասին։ Եվ դա՝ մեկ տարվա ընթացքում։

Լսումների ժամանակ խոսվել է նաև Իրաքում, Սիրիայում և Լիբիայում տիրող դրության մասին՝ բնականաբար, այդ տարածաշրջանում ԱՄՆ վարած ռազմավարության համատեքստում։

«Ամերիկացիներն անհանգստացած են այն հանգամանքով, որ սպառնալիքն ավելի ու ավելի է մոտենում։ Իսկ մենք չենք կարող հաղթել, եթե չունենք լավ մարզիչ, որը հաղթելու ծրագիր կունենար։ Եվ այսպես, ո՞ւր է այդ ծրագիրը։ Նախագահն այդպես էլ չհնչեցրեց դա։ Շուտով մարզիչը կփոխվի։ Եթե դուք հաջորդ նախագահի խորհրդականները լինեիք, ծրագրի ի՞նչ կետեր կնշեիք»,–հարցրել է Ալաբամա նահանգի կոնգրեսական Բրեդլի Բիրնը։

«Պատերազմում հաղթելու համար շատ ժամանակ է հարկավոր՝ հաշվի առնելով տարածաշրջանային տերությունների ձգտումները։ Խնդիրը չափազանց լուրջ է»,–ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին օգնական Մայքլ Վիքերսը։

Մանրամասները՝ «Վեստիի» տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը