Վ. Հովհաննիսյան. «Հայաստանում իշխանությունն արդեն վաղուց չի խոսում հասարակության հետ»
Հայաստանում իշխանությունն արդեն վաղուց չի խոսում հասարակության հետ: Պետության համար սա իրոք վտանգավոր է: Հնարավոր չէ ապրել զուգահեռ կյանքերով. դա ուղղակի ռումբ է` պետության տակ դրված:
Այս պահին աշխարհում տեղի են ունենում տնտեսական կատակլիզմներ: Նավթն իջել է 30 դոլարի սահմանագծին, ռուսական ռուբլին արժեզրկվում է ամենօրյա ռեժիմով` հասնելով մեկ դոլարի դիմաց 77 ռուբլու սահմանին, ղազախական տենգեն հերթական անգամ դեվալվացիայի ենթարկվեց՝ սահմանելով հերթական պատմական մինիմումը`մեկ դոլարի դիմաց կազմելով 362.62 տենգե: Եվ սա ակնհայտորեն վերջը չէ: Ադրբեջանում ձևավորվել է մանաթի երկու փոխարժեք` պաշտոնական` 1.56 և ստվերային` 1.7-1,9, բանկերը և փոխանակման կետերը գործնականում չեն աշխատում, իշխանությունը միայն ռեպրեսիվ մեթոդներով է փորձում ազդել իրավիճակի վրա և զսպել գների խուճապային աճը, Թուրքմենիան երեկվանից արգելեց բանկերին և փոխանակման կետերին` արտարժույթ վաճառել:
Սա օբյեկտիվ իրականությունն է, և իրականություն է նաև այն, որ նշված երկրների իշխանությունները տարբեր մակարդակներով մշտապես տալիս են բացատրություններ, մեկնաբանություններ, կանխատեսումներ, հավաստիացումներ, երաշխիքներ: Չեն մեկուսանում, չեն փակվում, չեն խուսափում դժվար հարցադրումներից:
Գանք Հայաստանին. մեզ մոտ դրամի կուրսը կայուն է` 483.67 մեկ դոլարի դիմաց` ըստ կենտրոնական բանկի: Իշխանությունը լուռ է, արտաքուստ` նույնիսկ վստահ ու հանգիստ: Վստահ եմ, որ իշխանություններին տարբեր խողովակներով հասնում են այն անորոշությունները և տագնապները, որոնք ուժեղանում են հասարակության բոլոր շերտերում ` բյուջետային աշխատողներից մինչև բիզնես-շրջանակներ:
Մեր ֆինանսական տնտեսական կայունությունը փոթորկվող համաշխարհային տնտեսության /այդ թվում` ԵՏՄ/ պայմաններում տեսականորեն կարող է ունենալ մի քանի բացատրություն.
1. Իշխանությունները ոչ շուկայական մեթոդներով արհեստականորեն պահում են դրամի կայունությունը:
2. Կայունությունն ապահովվում է արտաքին պարտքեր վերցնելու միջոցով:
3. Մեր տնտեսությունն այնքան է կազմալուծված, որ չի ենթարկվում միջազգային տրենդներին:
Առաջին և երկու կետերն ունեն բացառապես քաղաքական նպատակներ, խիստ ժամանակավոր են, չունեն ոչ մի տնտեսական հիմք և որոշ ժամանակ անց ուղղակի սպառվելու են` հանգեցնելով կտրուկ տնտեսական-ֆինանսական փլուզումների: Եթե ճիշտ է երրորդ կետը, ապա հետևանքները լինելու են շատ ավելի վտանգավոր, և կորուստները կարող են լինել ոչ միայն տնտեսական:
Այլ բացատրություններ չկան, որովհետև առողջ բանականության դեպքում չես մտածի, որ Հայաստանը տպում է իր սեփական ԱՄՆ դոլարը, կամ մեր հայկական նավթի գները բարձրանում են:
Հայաստանում ապրում է հասարակություն, որն ունի տեղեկատվության սուր կարիք: Պետության նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ է, որ տվյալ պահին գործող իշխանությունը ցույց տա, որ տիրապետում է իրավիճակին, կանխատեսում է զարգացումները և ունի պատրաստի սթրես-տեստեր` ցանկացած սցենարի դեպքում: Մենք գետտո չենք, և իշխանությունը պարտավոր է գիտակցել հասարակության առաջ իր պատասխանատվությունը:
Բիզնեսը հասկանում է, որ նման փոխարժեքի պայմաններում Ռուսաստան և ԵՏՄ արտահանելն այլևս իրական չէ: Իշխանությունը չի արձագանքում այս հիմնավորված անհանգստությանը: Տրանսֆերտներով ապրողները տեսնում են, որ եկող գումարները նվազում են շատ արագ ու չեն հերիքում ապրելուն: Լայն խավերն անհանգստացած են գների հնարավոր աճով, այլ շրջանակներ` հայկական բանկերի կայունությամբ և այլն:
Մենք մի դառը փորձ ունենք, երբ 2009 մարտի 3-ին դրամը մեկ գիշերում արժեզրկվեց 25 տոկոսի չափով:Մինչ այդ ամիսներ շարունակ արհեստականորեն կուրսը պահելու համար վատնվում էին պահուստային ֆոնդի` հարյուր միլիոնավոր դոլարները, իսկ իշխանությունը, հասարակության հետ խոսելու փոխարեն, վարչապետ Տ. Սարգսյանի շուրթերով կոչ էր անում` խնայողությունները պահել ՀՀ դրամով:
Այսօր կա կենսական անհրաժեշտություն. բացատրեք մարդկանց՝ ո՞ր խնդիրներն եք լուծում այսօր՝ այս տնտեսական քաղաքականությամբ, որո՞նք են կարճաժամկետ նպատակները, ինչպիսի՞ն է հեռանկարը, որո՞նք են ձեր կանխատեսումները, ի՞նչ առաջարկներ ունեք տնտեսվարողներին ու հասարակության լայն շրջանակներին, որո՞նք են վտանգները և դրանց դիմագրավելու ձեր սցենարները, որո՞նք են պոզիտիվ սպասումները:
Հասարակության հետ խոսելը, հասարակության հետ մշտական, թեկուզ` դժվար կապը, պետության կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականների ձևակերպումը, տարբեր սցենարների համար լուծումների և քայլերի մշակված համակարգ ունենալը, հասարակությանը ապահովության որոշակի երաշխիքներ տալը պետության կառավարման կարևոր բաղադրիչներից են:
Որևէ պարագայում մենք իրավունք չունենք տապալելու պետության կառավարման այս բաղադրիչը: Դա պետության համար վտանգավոր է: Ճգնաժամային իրավիճակներում մարդիկ, սոցիալական խմբերը սկսում են ավելի ու ավելի մեկուսացված ու միայնակ զգալ: Հասարակության շերտերի մոտ խախտվում է պետության ընկալման ամբողջականությունը: Այսօրվա անկայուն աշխարհում դա հղի է լուրջ վտանգներով:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Վահե Հովհաննիսյան