Աշխարհ

13.01.2016 10:35


Կուբանում Թուրքիայից բերված 40 տ վարակված կաղամբ է գտնվել

Կուբանում Թուրքիայից բերված 40 տ վարակված կաղամբ է գտնվել

Ռոսսելխնադզորի դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի մասնագետները Նովոռոսիյսկի և Գելենջիկի նավահանգիստները ստուգելու ժամանակ մոտ 40 տ պեկինյան վարակված կաղամբ են հայտնաբերել՝ բերված Թուրքիայից։ Այս մասին նշվում է գերատեսչության կայքում։

«Վարակված երկու խմբաքանակը կազմել է 39,39 տ»,–ասվում է հաղորդագրությունում։ Համապատասխան եզրակացությունը տվել է Կրասնոդարի միջշրջանային անասնաբուժական լաբորատորիան։ Կաղամբների մեջ կարանտինային վնասատուներ են եղել։ Նշվում է, որ այդ մթերքը չի մտնում ՌԴ սահմանած պատժամիջոցների ցանկ։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Ռոսսելխնադզորը Կովկաս նավահանգստից Թուրքիային է վերդարձրել ճանճերի թրթուրներով վարակված 50 տ մանդարին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը