Աշխարհ

13.01.2016 10:15


Էլ Չապոն մտադիր էր իր անվամբ ապրանքանիշ ստեղծել

Էլ Չապոն մտադիր էր իր անվամբ ապրանքանիշ ստեղծել

Մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսմանը՝ հայտնի Էլ Չապո մականունով (Գաճաճ), նախորդ ազատազրկման ընթացքում հրահանգել էր իր փաստաբաններին ապրանքանիշներ գրանցել իր անվամբ։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ մեքսիկական ԶԼՄ–ին հղումով։

Մեքսիկական համապատասխան կառույցը, սակայն, հրաժարվել էր դա անել 2011–ին ստացած 2 դիմումից հետո։ «Joaquin El Chapo Guzman» և «El Chapo Guzman» անուններով ապրանքանիշներ գրանցելու փաստաթղթերը տրվել էին ոմն Ալեխանրինա Խիսսելիե Գուսմանի կողմից որը, ենթադրաբար, նարկոբարոնի դուստրն է։

Նշվում է, որ ապրանքանիշները նախատեսված էին հագուստի բրենդավորման համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իր մասին կենսագրական ֆիլմ նկարահանելու համար պրոդյուսերների հետ կապ հաստատելու շնորհիվ են հատուկ ծառայությունները գտել Գուսմանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը