Քաղաքական

12.01.2016 22:40


Տիգրան Սարգսյանն ազատվեց ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից

Տիգրան Սարգսյանն ազատվեց ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից

Սերժ Սարգսյանի որոշմամաբ՝ Տիգրան Սարգսյանն ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից նաև հայտնում են, որ Գրիգոր Հովհաննիսյանն էլ ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը