Կարծիք. «ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում է բանակցությունների իմիտացիայով»
Ինչպես հաղորդում է «Trend news»-ը, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարները մեղադրել են ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտության հարցում բանակցությունների իմիտացիայով զբաղվելու համար։
-Մինսկի խումբը գործում է արդեն 15 տարի։ Այս ամբողջ ընթացքում այն չի կարողացել կոնֆլիկտի կարգավորման համար որևէ ներդրում անել։ Այն զբաղված է եղել տարածաշրջանում զբոսաշրջային այցեր կատարելով։ Մշտապես Ադրբեջանի վրա ճնշում գործադրելով՝ միջազգային հանրությունը պնդում է, որ անհրաժեշտ է հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի շրջանակներում իրականացնել, բայց Ադրբեջանը չի կարող հույս ունենալ, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում,-ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի տեղակալ, պատգամավոր Գյուլտեկին Գաջիբեյլին։

Ըստ «Bakililar.AZ»-ի