Աշխարհ

12.01.2016 19:44


Ավստրալիայում մարդ–կատվի թափուր աշխատատեղ է ստեղծվել

Ավստրալիայում մարդ–կատվի թափուր աշխատատեղ է ստեղծվել

Ավստրալական Բալլարաթ քաղաքի բնակչուհին մարդ–կատվի թափուր հաստիք է ստեղծել։ Այդ «պաշտոնին» հավակնողը պետք է ավստրալուհու համար կատվի կրկնօրինակ դառնա, այսինքն՝ մլավի, մռռա, ուտի կատվի նման, թողնի փաղաքշել իրեն, շարժվի բացառապես չորեքթաթ։

«Buzzfeed»–ի փոխանցմամբ՝ Սոֆի անունով կենդանիների սիրահարը նշել է, որ խնդիրներ ունի քնի հետ կապված, իսկ կատվի մռռոցի տակ հանգիստ ննջում է։

«Կատվի» աշխատանքային օրը սկսվելու է երեկոյան ժամը 11–ից և ավարտվելու է առավոտյան 6–ին։ Աշխատանքային յուրաքանչյուր ժամվա համար Սոֆին պատրաստ է 60 ավստրալական դոլար վճարել։ Եթե «կենդանին» վատ մռռա, նրան ավելի ցածր աշխատավարձ կվճարվի։

Հարցին՝ ինչու չի ավստրալուհին իսկական կատու ձեռք բերում, նա պատասխանել է՝ կենդանուն խնամելու ժամանակ ու ցանկություն չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը