«Microsoft»–ը և IBM–ը կարող են մեծ գումարներ աշխատել չինական սմոգի արդյունքում
Ամերիկյան բարձրտեխնոլոգիական հսկաներ «Microsoft»–ը և IBM–ը կարող են բավական մեծ գումարներ աշխատել Չինաստանի էկոլոգիական ծանր դրության համապատկերին՝ եղանակային պայմանները կանխատեսող սարքերի միջոցով։
Հիշեցնենք՝ 2015թ. դեկտեմբերին Պեկինում էկոլոգիական վտանգի ամենաբարձր մակարդակն է հայտարարվել՝ «յուրաքանչյուրի կյանքին սպառնացող»։ Մեգապոլիսը պատվել է թանձր սմոգով՝ (մթնոլորտի խիստ աղտոտվածությունն արդյունաբերական արտանետվածքներով)։
«Microsoft»–ի ներկայացուցիչների տվյալներով՝ երկրում մեծանում է ուշադրությունը մթնոլորտային օդի որակը կանխատեսող ծառայությունների հանդեպ։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում հետաքրքրվել տեղեկատվական այդ տեխնոլոգիայով։
Հայտնի է, որ «Microsoft»–ը և IBM–ն սկսել են Չինաստանին օդի աղտոտվածության աստիճանը որոշող սարքեր մատակարարել դեռ2014–ին։
«Microsoft»–ը և IBM–ը կարող են մեծ գումարներ աշխատել չինական սմոգի արդյունքում
Ամերիկյան բարձրտեխնոլոգիական հսկաներ «Microsoft»–ը և IBM–ը կարող են բավական մեծ գումարներ աշխատել Չինաստանի էկոլոգիական ծանր դրության համապատկերին՝ եղանակային պայմանները կանխատեսող սարքերի միջոցով։
Հիշեցնենք՝ 2015թ. դեկտեմբերին Պեկինում էկոլոգիական վտանգի ամենաբարձր մակարդակն է հայտարարվել՝ «յուրաքանչյուրի կյանքին սպառնացող»։ Մեգապոլիսը պատվել է թանձր սմոգով՝ (մթնոլորտի խիստ աղտոտվածությունն արդյունաբերական արտանետվածքներով)։
«Microsoft»–ի ներկայացուցիչների տվյալներով՝ երկրում մեծանում է ուշադրությունը մթնոլորտային օդի որակը կանխատեսող ծառայությունների հանդեպ։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում հետաքրքրվել տեղեկատվական այդ տեխնոլոգիայով։
Հայտնի է, որ «Microsoft»–ը և IBM–ն սկսել են Չինաստանին օդի աղտոտվածության աստիճանը որոշող սարքեր մատակարարել դեռ 2014–ին։
7or.am