Լրահոս

06.10.2010 01:12


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարարին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարարին

Հոկտեմբերի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ հանդիպմանը մասնակցություն են ունեցել Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն ներկայացուցչի փորձագետներ:

ԱԳՆ ղեկավարի և համանախագահների հանդիպումը տևել է երեք ժամ, որի ընթացքում քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դաշտային փաստահավաք առաքելության գործունեության հետ կապված հարցեր:

Հանդիպումից հետո համանախագահները որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել:

Ըստ Trend

 

Այս խորագրի վերջին նյութերը