Աշխարհ

12.01.2016 14:50


Ստամբուլի պայթյունի զոհերի թիվը հասել է 10–ի

Ստամբուլի պայթյունի զոհերի թիվը հասել է 10–ի

Թուրքական ԶԼՄ–ի տվյալներով՝ Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում իրականացված պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 10–ի։ Վիրավորվել է 15 մարդ։

«Sky News»–ի փոխանցմամբ՝ զոհերի թվում նաև ոստիկանության աշխատակից կա։ Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով ոստիկանական մեքենա է շրջվել։

Հայտնի է նաև, որ վիրավորների թվում զբոսաշրջիկներ կան Գերմանիայից։

Ներկայումս քաղաքի կենտրոնական մասն օղակված է։ Դեպքի վայր են ժամանել իրավապահներ և բուժաշխատողներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը