Ի՞նչ միջոցներ կձեռնարկի Հայաստանը, եթե Թուրքիան ողջամիտ ժամկետներում չվավերացնի արձանագրությունները
Նոյեմբերի 23-ին Ազգային ժողովի նախագահ ՀովիկԱբրահամյանը, Մոսկվայում հանդիպելով Թուրքիայի մեծ ազգային ժողովի նախագահ ՄեհմեդԱլիՇահինի հետ, ևս մեկ անգամ ընդծեց, որ հայկականկողմնանհրաժեշտէհամարում, որստորագրվածհայ-թուրքականարձանագրություններըվավերացվենողջամիտժամկետներում:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր «7օր»-ին պարզաբանել է, որ այդ ողջամիտ ժամկետներն ամիսներն են և ոչ թե տարիները։
Հայկական կողմը հայտարարել էր նաև, որ եթե Թուրքիան ողջամիտ ժամկետներում չվավերացնի արձանագրությունները, ապա Հայաստանը համապատասխան միջոցներ կձեռնարկի։ «7օր»-ի հարցին, թե որո՞նք են այդ միջոցները, Գ. Սահակյանը պատասխանել է.
-Երբ մի կողմը պայմանավորվածությունը դրժում է, բնականաբար, հայկական կողմը միջազգային արենայում այդ ուղղությամբ իր հարցադրումները մշտապես պետք է անի։ Փաստաթուղթը ստորագրվել է 3 տերությունների ներկայությամբ։ Խնդիրներ կունենա նաև նրանց հետ։ Դա ամբողջ աշխարհի խնդիրն է նաև։ Եթե Թուրքիան չի վավերացնում, մերժում է նաև Եվրամիությանը, եվրոպական չափորոշիչները, նաև այն պետություններին, որոնք երաշխավոր են սահմանների բացմանը։
Ի՞նչ միջոցներ կձեռնարկի Հայաստանը, եթե Թուրքիան ողջամիտ ժամկետներում չվավերացնի արձանագրությունները
Նոյեմբերի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Մոսկվայում հանդիպելով Թուրքիայի մեծ ազգային ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ, ևս մեկ անգամ ընդծեց, որ հայկական կողմն անհրաժեշտ է համարում, որ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն ողջամիտ ժամկետներում:

7or.am