Աշխարհ

12.01.2016 10:54


Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Հունվարի 12-ին՝ ժամը 06.39-ին, ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանում գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 39.230 և արևելյան երկայնության՝ 48.440:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ Ստեփանակերտ, Ասկերան, Հադրութ, Շուշի, Բերձոր քաղաքներում և Սյունիքի մարզի Քաջարան և Կապան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը