Աշխարհ

12.01.2016 08:51


Պուտինը պատասխանել է Ռուսաստանի մասին Օբամայի արտահայտություններին (տեսանյութ)

Պուտինը պատասխանել է Ռուսաստանի մասին Օբամայի արտահայտություններին (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արտահայտությունները Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանային գերտերության և ամերիկյան ժողովրդի բացառիկության մասին։ Ինչպես հայտնում է НТВ–ն, այս մասին Պուտինը հայտարարել է գերմանական «Bild» պարբերականին տված հարցազրույցում, որի 2–րդ մասը հրապարակվել է այսօր։

«Յուրաքանչյուր մարդ, առավել ևս՝ ԱՄՆ նախագահը, սեփական կարծիքի իրավունքն ունի, ում մասին էլ որ լինի՝ իր գործընկերների, այլ երկների։ Եվ դա նրա կարծիքն է։ Ինչպես նաև ինձ հայտնի է նրա կարծիքն այն մասին, որ ամերիկյան ժողովուրդը, ԱՄՆ–ը բացառիկ են։ Ես համաձայն չեմ ո՛չ մեկի, ո՛չ մյուսի հետ»,–նշել է Պուտինը։

Նա նաև հույս է հայտնել, որ միջադեպերը, ինչպիսին Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանումն էր, լայնածավալ բախումների չեն հանգեցնի, սակայն ընդգծել է, որ սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կգործի վճռական։

«РИА Новости»–ն հայտնում է, որ Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը կպաշտպանի իր անվտանգությունը բոլո՛ր հասանելի միջոցներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը