Լրահոս

25.11.2009 18:54


Անչափահաս հանցագործների թիվն աճել է

2009թ. 9 ամիսների ընթացքում անչափահասների կողմից կատարված 383 հանցագործության դեպք է արձանագրվել, ինչը 18 դեպքով ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

Կատարված հանցագործություններից 310-ը քրեական հետախուզության գծով են։

Հանցագործություն կատարած անչափահասներից 16-ը նախկինում դատապարտված են։

Նախորդ տարվա համեմատությամբ՝ կրկնահանցագործ անչափահասների թիվն աճել է 7-ով։

2009 թ. տասը ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներից 191-ը կատարվել են մինչև 16 տարեկան անձանց մասնակցությամբ, որի հետևանքով 14 մարդ զոհվել է, իսկ 217-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Աղբյուրը՝ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայություն

 

Այս խորագրի վերջին նյութերը