Թուրքիայի դեմ սահմանած ՌԴ պատժամիջոցներին է միացել նաև Աբխազիան։ Այդ մասին համապատասխան հրամանագիրը ստորագրել է այդ երկրի վարչապետ Արթուր Միքվաբիան։
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ մինչև հունվարի 20–ն Աբխազիայի Էկոնոմիկայի նախարարությունը պետք է առաջարկություններ ներկայացնի թուրքական որոշ ապրանքների ներմուծումը ժամանակավոր կերպով սահմանափակելու վերաբերյալ։ Նաև կվերանա թուրքական ընկերությունների հասանելիությունը պետպատվերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Խոսքը, մասնավորապես, 2015-2017թթ. պետության սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված համատեղ ներդրումային ծրագրերի մասին է։
Պատժամիջոցները սահմանափակում են նաև թուրքական ոչ առևտրային ընկերությունների գործունեությունը։ Բացի դրանցից՝ Աբխազիան հրաժարվել է նաև թուրքական նավերի վարձակալությունից։
«Անցած տարվա դեկտեմբերին կայացած բանակցությունների ժամանակ ռուսական կողմը խոստացել է Աբխազիային լրացուցիչ նավերով ապահովել բարեհաջող ձկնորսության համար»,–ասել է գյուղատնտեսության նախարար Թիմուր Էշբան։
ՌԴ ձկնորսական նավերն Աբխազիայի նավահանգիստներ կժամանեն 2-3 օրվա ընթացքում։
Նշվում է, որ Աբխազիան միացել է հակաթուրքական պատժամիջոցներին՝ հետևելով ՌԴ հետ կնքած Դաշնակցության և ռազմավարական գործընկերության մասին պայմանագրին,որի չորրորդ հոդվածը նախատեսում է Աբխազիայի և Ռուսաստանի Դաշնության վարած արտաքին քաղաքականությունների համաձայնեցում։
Հիշեցնենք՝ հակաթուրքական պատժամիջոցներ կիրառելու մասին հրամանագիրը ՌԴ նախագահ Պուտինը ստորագրել է 2015թ. նոյեմբերի 28–ին՝ այդկերպ արձագանքելով նոյեմբերի 24–ին Սիրիայում Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը։
Աբխազիան միացել է հակաթուրքական պատժամիջոցներին
Թուրքիայի դեմ սահմանած ՌԴ պատժամիջոցներին է միացել նաև Աբխազիան։ Այդ մասին համապատասխան հրամանագիրը ստորագրել է այդ երկրի վարչապետ Արթուր Միքվաբիան։
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ մինչև հունվարի 20–ն Աբխազիայի Էկոնոմիկայի նախարարությունը պետք է առաջարկություններ ներկայացնի թուրքական որոշ ապրանքների ներմուծումը ժամանակավոր կերպով սահմանափակելու վերաբերյալ։ Նաև կվերանա թուրքական ընկերությունների հասանելիությունը պետպատվերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Խոսքը, մասնավորապես, 2015-2017թթ. պետության սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված համատեղ ներդրումային ծրագրերի մասին է։
Պատժամիջոցները սահմանափակում են նաև թուրքական ոչ առևտրային ընկերությունների գործունեությունը։ Բացի դրանցից՝ Աբխազիան հրաժարվել է նաև թուրքական նավերի վարձակալությունից։
«Անցած տարվա դեկտեմբերին կայացած բանակցությունների ժամանակ ռուսական կողմը խոստացել է Աբխազիային լրացուցիչ նավերով ապահովել բարեհաջող ձկնորսության համար»,–ասել է գյուղատնտեսության նախարար Թիմուր Էշբան։
ՌԴ ձկնորսական նավերն Աբխազիայի նավահանգիստներ կժամանեն 2-3 օրվա ընթացքում։
Նշվում է, որ Աբխազիան միացել է հակաթուրքական պատժամիջոցներին՝ հետևելով ՌԴ հետ կնքած Դաշնակցության և ռազմավարական գործընկերության մասին պայմանագրին, որի չորրորդ հոդվածը նախատեսում է Աբխազիայի և Ռուսաստանի Դաշնության վարած արտաքին քաղաքականությունների համաձայնեցում։

7or.am