Սպիտակ տուն. անհրաժեշտության դեպքում Օբաման առանց վարանելու կզանգի Պուտինին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առանց վարանելու կզանգահարի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Այս մասին, «Վեստիի» փոխանցմամբ, ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեսթը։
Նախօրեին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչին հարցրել էին՝ մտադիր չէ՞ արդյոք Օբաման Պուտինի հետ քննարկել Հս. Կորեայի վերջին միջուկային փորձարկումները։ Ի պատասխան՝ Էռնեսթը նշել էր, որ տեղյակ չէ ծրագրվելիք նման զանգի մասին։
«Եթե պարզվի, որ նախագահ Օբամային անհրաժեշտ է կապվել Պուտինի հետ, նա չի տատանվի և կվերցնի լսափողը»,–Էռնեսթի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։
Հիշեցնենք՝ նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովըհեռախոսազրույց էր ունեցել ամերիկացի իր գործընկեր Ջոն Քերրիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել էին Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորումը, ԻՊ դեմ պայքարը, Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև Հս. Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկումը:
Սպիտակ տուն. անհրաժեշտության դեպքում Օբաման առանց վարանելու կզանգի Պուտինին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առանց վարանելու կզանգահարի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Այս մասին, «Վեստիի» փոխանցմամբ, ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեսթը։
Նախօրեին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչին հարցրել էին՝ մտադիր չէ՞ արդյոք Օբաման Պուտինի հետ քննարկել Հս. Կորեայի վերջին միջուկային փորձարկումները։ Ի պատասխան՝ Էռնեսթը նշել էր, որ տեղյակ չէ ծրագրվելիք նման զանգի մասին։
«Եթե պարզվի, որ նախագահ Օբամային անհրաժեշտ է կապվել Պուտինի հետ, նա չի տատանվի և կվերցնի լսափողը»,–Էռնեսթի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։
Հիշեցնենք՝ նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել ամերիկացի իր գործընկեր Ջոն Քերրիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել էին Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորումը, ԻՊ դեմ պայքարը, Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև Հս. Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկումը:
7or.am