Աշխարհ

11.01.2016 21:06


Էցի սառցե մարդը հնարավոր է՝ տառապել է ստամոքսի խոցով (լուսանկարներ)

Էցի սառցե մարդը հնարավոր է՝ տառապել է ստամոքսի խոցով (լուսանկարներ)

Թիրոլյան սառցե մարդը կամ Էցին, հավանաբար, աշխարհում ամենաշատ ուսումնասիրված «Homo Sapiens»–ն է։ Թիրոլյան Ալպերում 1991-ին հայտնաբերված այդ մումիայի ուսումնասիրման համար անգամ առանձին ինստիտուտ է ստեղծվել (EURAC-Institute for Mummies and the Iceman

5300 տարի առաջ ապրած այդ մարդու մասին հայտնի է գրեթե ամեն ինչ՝ արտաքին տեսքը, մահանալու տարիքը (մոտ 45 տարեկան), կենսակերպը և մահվան հանգամանքներն ալպիական լեռներում։

2011–ին վերծանվեց Էցիի գենոմը, իսկ 2013-ին էլ պարզվեց, որ սառցե մարդու 19 կենդանի ժառանգ կա։ Եվրոպական հնագույն մումիայի ուսումնասիրությունները, սակայն, շարունակում են անակնկալ արդյունքներ տալ։

Պալեոպաթոլոգ Ալբերտ Ցինկը և մանրէաբան Ֆրանկ Մայսները՝ Բոլցանոյի Եվրոպական ակադեմիայից, գիտական նոր հոդված են հրապարակել «Science»–ում, որում հայտնում են «Helicobacter pylori» 5300-ամյա բացիլի գենոմի վերծանման մասին։

Հայտնի է, որ ստամոքսի խոցերի և քաղցկեղների, 12–մատնյա աղիքի, ստամոքսաբորբերի շատ դեպքեր կապված են «Helicobacter pylori»–ի հետ։ Դրանով է վարակված Երկրի ներկայիս բնակչության կեսից ավելին։

Հենց «Helicobacter pylori»–ի բացիլն էլ Ցինկը և Մայսները, այլ գիտնականների աջակցությամբ, հայտնաբերել են Էցիի ստամոքսում՝ եզրակացնելով, որ սառցե մարդը տառապել է կա՛մ ստամոքսաբորբով կա՛մ ստամոքսի խոցով։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը