Քաղաքական

11.01.2016 15:30


102–րդ ռազմաբազան համալրվել է նոր անօդաչուներով

102–րդ ռազմաբազան համալրվել է նոր անօդաչուներով

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գյումրիում տեղեկայված ռուսական 102–րդ ռազմաբազան համալրվել է «Տախիոն» տեսակի նոր անօդաչու թռչող սարքերով։

Այդ անօդաչուները կառավարելու համար զինվորականները 1 ամիս վարժանքներ են անցնելու «Կամխուդ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում։

25 կգ կշռող «Տախիոն»-ը նախատեսված է գիշերը և ցերեկը մինչև 40 կմ հեռավորության վրա հետախուզության համար։ Սարքի վրա կարելի է տեսանկարահանող սարք տեղադրել։ Թռիչքի տևողությունը 6 ժամ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը