Աշխարհ

11.01.2016 19:50


Գիտնականները սմարթֆոնի՝ քաղցկեղը հայտնաբերող սենսոր են մշակում

Գիտնականները սմարթֆոնի՝ քաղցկեղը հայտնաբերող սենսոր են մշակում

Ճապոնիայում սմարթֆոնի սենսոր են մշակում, որն ունակ է հայտնաբերել քաղցկեղը հիվանդության դեռ վաղ փուլերում։ «hitech.vesti»–ի փոխանցմամբ՝ դրա հիմքում մարդու շնչած օդի վերլուծությունն է։

Ընկալող–հաղորդող սարքն ի հայտ է բերում օրգանական յուրահատուկ միացություններ, որոնք առկա են քաղցկեղով հիվանդների կամ շնչառական ծանր ախտերով վարակվածների շնչած օդում։

Նախագծին մասնակցում են Նյութագիտության ազգային ինստիտուտը, Օսակայի համալսարանը և ճապոնական մի քանի խոշոր ընկերություն։

Նշվում է, որ օդի վերլուծությունը կապահովվի սմարթֆոնին միացած փոքրիկ սարքով, իսկ արդյունքները կնշվեն սմարթֆոնի էկրանին։ Դրանց բացասական լինելու դեպքում տվյալ անձը կկարողանա ժամանակին դիմել բժշկի։

Քաղցկեղը հայտնաբերող սարքի նախատիպի մշակման աշխատանքները կտևեն ևս մի քանի տարի. ընկալող–հաղորդող սարքը վաճառքում կլինի 2022–ից ոչ շուտ։

Ուռուցքաբանների կարծիքով հենց հիվանդության վաղաժամ ախտորոշումն է այն բարեհաջող բուժելու երաշխիքը։

Ըստ վիճակագրության՝ Ճապոնիայում ամեն տարի քաղցկեղի զոհ է դառնում մոտ 400 հազ մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը