Աշխարհ

11.01.2016 18:45


2015–ին Իրաքը 1 մլրդ բարել նավթ է արտահանել

2015–ին Իրաքը 1 մլրդ բարել նավթ է արտահանել

2015–ին Իրաքը 1,097 մլրդ նավթ է մատակարարել արտասահմանյան երկրներին՝ 49,079 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ։ Այս մասին հայտնում է «Bloomberg»–ը՝ Իրաքի Նավթի նախարարությանը հղումով։

Այսպես, միայն 2015թ. դեկտեմբերին Իրաքը 99,7 մլն բարել նավթ է վաճառել՝ 2,973 մլրդ դոլարով։

Իսկ նույն տարվա նոյեմբերյան մատակարարումները, ինչպես հայտնել է Նավթի նախարարության ներկայացուցիչ Ասիմ Ջիհադը, ռեկորդային են եղել՝ 100,9 մլն բարել։ Ջիհադի խոսքով՝ իրաքյան նավթի միջին գինը 2015–ին կազմել է բարելի համար 44,74 դոլար։

Հայտնի է, որ նավթային պահուստների մեծությամբ Իրաքն աշխարհում հինգերորդ երկիրն է. նավթի գնանկումն այնտեղ հանգեցրել է պետական եկամուտների նվազման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը