Իրանը մտադիր է Հայաստանի տարածքով գազ մատակարարել Վրաստանին
Իրանը Հայաստանի տարածքով Վրաստան գազ մատակարարելու բանակցություններ է վարում։ Այս մասին հայտնում է «Islamiс Republic News Agency (IRNA)»–ն՝ հղում կատարելով իրանական «National Iranian Gas Exports Co» պետական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալի–Ռեզա Քամելին։
«vestifinance.ru»–ն նշում է, որ մատակարարումները կարող են կազմել օրական 8,5-14 մլն խմ։ Հիմնական սպառողները դառնալու են Վրաստանում գտնվող էլեկտրակայանները։
Մինչ այս Իրանն Ադրբեջանի հետ գազի փոխադարձ մատակարարումների, իսկ Հայաստանի հետ գազի մատակարարման մասին համաձայնագրեր էր կնքել։

7or.am