Աշխարհ

11.01.2016 13:05


Իսպանիայում սկսվում է թագավորի քրոջ գործով դատավարությունը (տեսանյութ)

Իսպանիայում սկսվում է թագավորի քրոջ գործով դատավարությունը (տեսանյութ)

Իսպանիայում սկսվում է ֆինանսական չարաշահումների գործով դատավարությունը, ինչում մեղադրվում է նաև թագավորի քույր Քրիստինան։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։ Մեղադրյալի աթոռին, ընդհանուր առմամբ, 18 մարդ է հայտնվել։

Սա առաջին դեպքն է, երբ ֆինանսական չարաշահումների մեղադրանք է առաջադրվում թագավորական ընտանիքի անդամի։

Այս տարվա հունիսի 30–ին դատարանը պետք է հրապարակի իր վճիռը։

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոս I–ի դուստրը և ներկայիս թագավոր Ֆիլիպ VI–ի քույրը մեղադրվում է «Այզոոն» ընկերության՝ 337.138 եվրոյի չափով հարկից խուսափելու համար։

Քրիստինան ընկերության համասեփականատերն է ամուսնու՝ Ինյաքի Ուրդանգարինի հետ։

Թագավորի քրոջը դատի տալու որոշումը դատավորն ընդունել է անկախ այն բանից, որ ո՛չ դատախազությունը, ո՛չ հարկային ծառայությունը նրա գործողություններում հանցանշան չեն տեսել։

Հայցը ներկայացրած «Մաքուր ձեռքեր» միությունը 8 տարվա ազատազրկում է պահանջում Քրիստինայի համար։ Նրա ամուսնուն 19,5 տարվա ազատազրկում է սպառնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը