Պատասխան հարվա՞ծ. Գերմանիայում հարձակումներ են սկսվել ներգաղթյալների վրա
Գերմանական Քյոլնը շարունակում է տենդել։ Կիրակի երեկոյան 7 օտարերկրացի անհայտ անձանց խմբի կողմից հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է «vesti»–ն։
Քյոլնի ոստիկանության տվյալներով՝ նախ 20 հոգուց բաղկացած խումբը կենտրոնական կայարանի տարածքում հարձակվել է 6 պակիստանցու վրա։ Ավելի ուշ 5 հոգի, ովքեր, ենթադրաբար, առանձնացել էին խմբից, հարձակվել են Սիրիայի քաղաքացու վրա։
ТАСС–ը հիշեցում է, որ հունվարի 1–ի գիշերը Քյոլնում երիտասարդ օտարերկրացիների՝ ենթադրաբար, ներգաղթյալների կողմից մի քանի հարյուր հարձակում, գողություն, բռնաբարություն և վիրավորական գործողություններ էին կատարվել, որոնց զոհ էին դարձել հիմնականում կանայք։ Ոստիկանություն ավելի քան 500 բողոք էր ստացվել։
Դեռ հստակ տեղեկություններ չկան օտարերկրացիների վրա հարձակման և ամանորյա գիշերը կատարված միջադեպերի միջև կապի մասին։

7or.am