Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)
Լոս Անջելեսում կայացել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս–2016» կինոմրցանակաբաշխության 73-րդ արարողությունը։25 անվանակարգերի հաղթողներին ընտրել է արտասահմանյան 90 լրագրողից կազմված հանձնաժողովը։ Շահած մրցանակների թվով ռեկորդակիր է դարձել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Ողջ մնացածը» ֆիլմը։ Ստորև ներկայացնում ենք մրցանակակիրներին։
Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)
Լոս Անջելեսում կայացել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս–2016» կինոմրցանակաբաշխության 73-րդ արարողությունը։ 25 անվանակարգերի հաղթողներին ընտրել է արտասահմանյան 90 լրագրողից կազմված հանձնաժողովը։ Շահած մրցանակների թվով ռեկորդակիր է դարձել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Ողջ մնացածը» ֆիլմը։ Ստորև ներկայացնում ենք մրցանակակիրներին։
«Լավագույն դրամա»՝ «Ողջ մնացածը» (Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու),
«Լավագույն դրամատիկ դերասան»՝ Լեոնարդո Դի Կապրիո («Ողջ մնացածը»),
«Լավագույն դրամատիկ դերասանուհի»՝ Բրի Լարսոն («Սենյակ»),
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Քեյթ Ուինսլեթ («Սթիվ Ջոբս»),
«Երկրորդ պլանի լավագույն դերասան»` Սիլվեսթեր Սթալոնե («Քրիդ. Ռոքքիի ժառանգությունը»),
«Լավագույն սցենար»՝ «Սթիվ Ջոբս» (Աարոն Սորքին),
«Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ»՝ «Մարսիացին»,
«Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան»՝ Մեթ Դեյմոն («Մարսիացին»),
«Կատակերգության կամ մյուզիլքի լավագույն դերասանուհի»՝ Ջենիֆեր Լոուրենս («Ջոյ»),
«Լավագույն անիմացիոն ֆիլմ»՝ «Գլուխկոտրուկ»,
«Լավագույն օտարալեզու ֆիլմ»՝ «Սեուլի որդին»,
«Հեռուստատեսության մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի»՝ Լեդի Գագա («Սարսափների ամերիկյան պատմություն»),
«Լավագույն երաժշտություն»՝ Էնիո Մարիկոնե («Գարշելի ութնյակ»)։
«Լավագույն երգ»՝ «Writing's On The Wall» («007։ Սպեկտր»)։
7or.am