Հովիկ Աբրահամյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն իրար ճիշտ չե՞ն հասկացել
Այսօր կիսադատարկ դահլիճում ՀՀ խորհրդարանը քննարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը։ Խորհրդարանական գրեթե բոլոր խմբակցությունների անդամները հայտարարեցին, թե դեմ չեն Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչմանը, բայց հաշվի առնելով, որ այժմ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում է, իսկ այդ ձևաչափի փոփոխությունը կարող է վտանգավոր հետևանքների հանգեցնել՝ ներկայացված օրինագիծը համարում են ժամանակավրեպ։
Մասնավորապես ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, ԱԺ ամբիոնից «Ժառանգության» պատգամավորներին խնդրեց բավարարվել քննարկումով և քվեարկություն չիրականացնել։
-Դա վնաս է մեր պետությանը, վնաս է մեզ և վնաս է ձեզ,-հայտարարեց նա։
Այս օրինագծի քննարկումը ժամանակավրեպ համարեց նաև «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նույնպես նշեց, որ իրենք դեմ չեն ԼՂՀ-ի ճանաչմանը, բայց «այսօր այս քննարկումը բոլորովին չի նպաստում խնդրի քաղաքական լուծմանը և ազգային ուժային կենտրոնների հետ մեր դիրքորոշումները համահունչ դարձնելուն»։
-Այս պահին մենք դեմ ենք այս օրինագծին,-ասաց Արամ Սաֆարյանը։
ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի խոսքերով էլ՝ սա այն հարցը չէ, որ կարելի է քննարկել, իսկ հետո դեմ կամ ձեռնպահ քվեարկել, և եթե երկու կողմերի՝ և՛ ընդդիմության, և՛ իշխանության համառության ու կոմպրոմիս գտնելու անընդունակության պատճառով ի վերջո հարցը հասել է քննարկման, և եթե պետք է քվեարկվի, ապա ՀՅԴ խմբակցությունն ամբողջությամբ կողմ է քվեարկելու։
-Սարսափելի բան չէր լինի, եթե բոլորի ստորագրությամբ հարցը մտներ օրակարգ, և քննարկումը լիներ որպես վերջին միջոց։ Այս կոմպրոմիսին, սակայն, իշխանությունը չցանկացավ գնալ՝ ասելով, որ նպատակահարմար չէ ու վերջ,-նշեց Վ. Հովհաննիսյանը։
Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, «Ազգային միբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանն իր հերթին հայտարարեց.
-Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս օրինագիծը բերվել է ոչ թե Հայաստանի խորհրդարանական ինչ-որ խմբակցության կողմից, այլ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որովհետև նրանք են վերջին տարիներին քրտնաջանորեն փորձում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխել այս կամ ձևաչափով՝ ՄԱԿ և այլն։ Հիմա մենք այս քայլով ուզում ենք նրանց ջրաղացին ջո՞ւր լցնել... Մարդիկ, ովքեր (թերևս՝ բացի տիկին Ալավերդյանից) ազատամարտի հետ ընդհանրապես առնչություն չեն ունեցել, հիմա եկել են այն մարդկանց, ովքեր թե՛ արյուն են թափել այդ կռվում, թե՛ հարազատներ, ընկերներ են կորցրել և Արցախի հերոսներ են հռչակվել, հռետորական հարց են տալիս՝ ճանաչում ե՞ք, թե՞ չէ։ Ճանաչում ենք, բա ի՞նչ ենք անում։ Ո՞ր մի հայը չի ճանաչում, բայց չենք ճանաչում այս օրինագիծը, որովհետև այն Թուրքիայի և Ադրբեջանի ջրաղացին է ջուր լցնում։
Ա. Սիմոնյանը նշեց նաև, որ կողմ կլիներ, եթե օրինագիծը չդրվեր քվեարկության՝ այդպիսով շահարկման առարկա չտալով թե՛ «Ժառանգությանը», թե՛ թուրքերին, և թե՛ ադրբեջանցիներին.
Քննարկումները բուռն ընթացք ստացան և բանը հասավ այնտեղ, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իջավ նախագահության հարթակից և մոտենալով «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նրա հետ մի քանի րոպե ինչ-որ բան զրուցեց։ Խոսակցությունը շարունակվեց նաև ԱԺ ամբիոնի մոտ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրացել էր՝ եզրափակիչ ելույթով հանդես գալու։
Ի վերջո, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս հարցը դրվում է համազգային սեղանի վրա, և խնդրեց պատգամավորների զորակցությունը, որ առաջիկա շաբաթների ընթացքում ԼՂՀ-ի անկախության ճանաչման նախագիծը լինի բոլոր ուժերի կողմից համապետականորեն քննարկված, համախոհաբար մտնի օրակարգ.
-Ես հայցում եմ ձեր զորկացությունը այս օրինագծին, դարձնենք սա համազգային, և առաջարկում ենք, որ այդ նպատակն իրացնելու համար քվեարկությունը հետաձգենք մինչև հաջորդ քառօրյա։
Նիստից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ էր փորձում համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին.
-Ես խոսեցի այդ թեմայով, ես առաջարկեցի, որ ինքը հետաձգի, և ինքը համաձայնվց, և դա ճիշտ որոշում էր։
Աբրահամյանը նաև ավելացրեց, որ եթե հարցի քվեարկությունը չհետաձգվեր, ապա, իր կարծիքով, որոշումը չէր ընդունվի, և ճիշտ էր 15 օրով հետաձգելը։
-Մենք կփորձենք նաև ևս մեկ անգամ բանակցել ընդդիմության հետ և այդ քվերակությունը ոչ թե հետաձգել 15 օրով, այդ հարցը օրակագից հետ կանչել,-մեզ հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը։
Հետաքրքիրն այն է, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը պնդեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է 15 օրով ՝ մինչև հաջորդ քառօրյա հետաձգել և այդ ընթացքում խնդիրը դարձնել համապետական ու ներառել օրակարգ։ Իսկ երբ մեջբերեցինք ՀՀ ԱԺ նախագահի խոսքերը, որ նա Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել է հարցը հետաձգել 15 օրով, որպեսզի հետո բանակցեն ու ընդհանրապես հետ կանչեն օրակարգից, Ս. Սաֆարյանն ասաց.
-Իմ կողքն է գնացել զրույցը, ես լսել եմ պարոն Աբրահամյանի առաջարկը՝ այս պահին չդնել քվերակության, և լսել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը, որ կհետաձգվի քվեարկությունը մինչև հաջորդ քառօրյա՝ այդ ընթացքում հասնելով հարցն օրակարգ ներառելուն, ինչը և հնչել է նրա եզրափակիչ ելույթում։ Այսինքն, չի կարող դահլիճում այլ զրույց լինել, և եզրափակիչ խոսքում՝ այլ առաջարկ։
Ս. Սաֆարյանին հարցրեցինք նաև՝ այնուամենայնիվ, եթե կոալիցիոն մեծամասնությունը «Ժառանգությանը» համոզի ներկայացված օրինագիծը չներառել մեծ օրակարգ, կհամոզվե՞ն, թե ոչ։
-Եթե դա մեզ համար ընդունելի լուծում լիներ, ապա մենք այն ժամանակ հանած կլինեինք հարցը և չէինք հասցնի քննարկման,-պատասխանեց նա։
Ի դեպ, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից էլ հետաքրքրվեցինք՝ քանի որ կառավարության դիրքորոշմամբ օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ, հետևաբար բավարարո՞ւմ է այն 15 օրով հետաձգելու «Ժառանգության» որոշումը։
-Դա արդեն ԱԺ-ի գործն է, դա իմ գործը չէ,-պատասխանեց նա։

Արեգնազ Մանուկյան