Աշխարհ

11.01.2016 10:10


Օլանդը փարիզյան մզկիթ է այցելել

Օլանդը փարիզյան մզկիթ է այցելել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «Charlie Hebdo»–ի ահաբեկչության զոհերի հիշատակի միջոցառումներից հետո փարիզյան մզկիթ է այցելել։ Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից։

«Նախագահը զրուցել է մզկիթի իմամ Դալիլ Բուբաքերի և Իսլամի գծով ֆրանսիական խորհրդի ղեկավար Անվար Քբիբեշի հետ»,– Օլանդի մամուլի ծառայության ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ–ը։

Նշենք, որ հանգստյան օրերին Ֆրանսիայի բոլոր մզկիթները բացել էին իրենց դռները, որպեսզի բոլոր ցանկացողներին ցուցադրեն իրենց կառուցվածքի սկզբունքները։ Այցելուներին առաջարկում էին թեյ, քաղցրավենիք և կրոնի պատմության դասեր։

«Մենք ուզում ենք ցույց տալ, որ իսլամը բաց կրոն է և ընդհանուր որևէ բան չունի ծայրահեղականների հետ, որոնք ահաբեկչություններ են իրականացնում և մարդկանց սպանում՝ թաքնվելով կրոնական քողի տակ»,–ասել է Քբիբեշը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը