Հրապարակվել է Աֆղանստանում ՆԱՏՕ–ի տապալման մասին գաղտնի զեկույցը
Գերմանական «Der Spiegel» պարբերականն Աֆղանստանում ՆԱՏՕ–ի տապալման մասին գաղտնի զեկույցից մանրամասներ է հրապարակել։ Ըստ այդմ՝ իրավիճակը երկրում շուտով կվատթարանա, քանի որ Աֆղանստանը զրկվել է իր զորքերի 1 երրորդից, իսկ դաշինքի միլիարդները դժվար թե լուծեն այդ հարցը։
Վիճակագրությունը տխուր է. 101 հետևակային ստորաբաժանումից միայն մեկն է համարվել արդյունավետ, 38–ում լուրջ խնդիրներ են հայտնաբերվել, իսկ 600–ական զինվորից բաղկացած 10 գումարտակ էլ «անգործունակ» է համարվել։
«Russia Today»–ի փոխանցմամբ՝ մեկ տարվա ընթացքում աճել են նաև մարտական կորուստները՝ հասնելով 42 տոկոսի, ինչն էլ հանգեցրել է զանգվածային դասալքությունների, զինվորների մի մասն էլ անցել է թալիբների կողմը։
Իրավիճակն Աֆղանստանում գնալով սրվում է. զինյալները գրոհում են խոշոր քաղաքները։ Սեպտեմբերի վերջին նրանք գրավեցին Քունդուզը, իսկ այժմ հարձակում են սկսել Գազնիի ուղղությամբ։

7or.am