Նոյեմբերի 25-ին «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նոյեմբերի 22-ին կայացած Ալիև-Սարգսյան հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններին՝ ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը նշել է, որիր տպավորությամբ դա վերջնագիր չի եղել, և որ այդ հայտարարությունը պետք չէ շատ արծարծել։ «Մենք պետք է նույնիսկ չտեսնելու տանք դա, որովհետև դա մեզ չէր հասցեագրված, ավելի շուտ՝ եռանախագահությանը, Թուրքիային, և ներքին օգտագործման հայտարարություն էր, քան հայկական կողմին ասված բան։ Դրան շատ կարևորություն տալ պետք չէ, մանավանդ որ «թասիբի գցել» նրան պետք չէ»,- նշել է նա։
Նրա կարծիքով Ալիևի հայտարարության խնդիրները մի քանիսն են՝ առաջին՝ ուղղված են ներքին քաղաքական շուկային, երկրորոդ՝ ԵԱՀԿ համանախագահներին, երրորդ՝ Թուրքիայի որոշ ուժերին, և չորրորդ՝ դա քարոզչական, տեղեկատվական պատերազմի հնարք է։ Այդպիսի հայտարարություններով, Ալ.Մանասյանի կարծիքով, Ալիևը հանրային գիտակցության մեջ ամրագրում է մի կերպար, որտեղ հայն ընդունում է, որ ԼՂՀ տարածքները պետք է հետ վերադարձվեն։ Նա նաև նշել է, որ «հայկական կողմերը՝ և՛ ԼՂՀ-ն, և՛ ՀՀ-ն, որպես քարոզչական պատերազմի հարկադրված կողմեր, համարժեք քայլեր չեն ձեռնարկում», ինչի պատճառը նա տեսնում է համարժեք հայեցակարգի բացակայության մեջ։
Ինչ վերաբերում է եվրոպական լսարանին, ապա, Ալ.Մանասյանի համոզմամբ, Ալիևը փորձում է զիջումներ պոկել նրանցից և ակտիվացնել նրանց դիրքորոշումը հակամարտության՝ Ադրբեջանի համար նպաստավոր լուծման ուղղությամբ, ինչը նրան ինչ-որ տեղ հաջողվում է։
-Համանախագահներն արդեն կարծես թե հաշտվել են այն բանի հետ, որ պետք է Ադրբեջանի համաձայնությունը, որ բանակցությունները վերսկսվեն։ Ինչո՞ւ վերսկսվեն, որովհետև դրանք ընդհատված են։ Երկկողմ հանդիպումները չեն համապատասխանում այն ձևաչափին, որը ժամանակին սահմանել է ինքը՝ ԵԱՀԿ-ն։ Դրանք ավելի շուտ խորհրդակցություններ են ընդհատված բանակցությունները վերսկսելու համար,- ընդգծել է նա։
Ալիևի ռազմաշունչ կեցվածքը, ըստ Ալ.Մանասյանի, մյուս կողմից կոչված է ընդգծելու Թուրքիայի խաղաղ կեցվածքը։ Այդ առումով չի բացառվում, որ կա դերերի բաժանում, որտեղ Ադրբեջանի «հոխորտանքների» ֆոնի վրա Թուրքիան պետք է ներկայանա որպես եվրոպական ընտանիքի արժանավոր հավակնորդ։ Նրա կարծիքով կա նաև թուրքական լսարանը, որի համար Բաքվի կեցվածքն ազդակներ է՝ ուղղված Թուրքիայի ազգայնական կոշտ դիրքորոշման կողմնակից ուժերին, որ նրանք այնքան բարդացնեն հայ-թուրքական հարաբերությունների վավերացումը և այնքան թանկ ծախեն դա Եվրոպային և միջազգային հանրությանը, որ հնարավոր լինի նրանցից զիջումներ պոկել ղարաբաղյան հարցում, ԵՄ մտնելու հարցում և այլն։
Նա համոզված է, որ Ալիևը «հրաշալի» է յուրացրել 2008թ. օգոստոսյան փորձը, և Նիկոլայ Բորդյուժայի այցն այդ առումով պատահական չէ։ Դա, նրա կարծիքով, ակնարկ է Բաքվին՝ հիշեցնելու անցյալ տարվա օգոստոսը։
Անդրադառնալով նաև հայ-թուրքական արձանագրություններին՝ Ալ.Մանասյանը նշել է, որ Թուրքիայի նպատակն է խնդիրը ձգձգել և արծարծել այնքան ժամանակ, մինչև նրան հաջողվի հանրային գիտակցության մեջ ամրագրել հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Ղարաբաղի հետ կապելու կամ Ցեղասպանությունն ապացուցման դաշտ տանելու հարցում։ Թուրքիան, նրա կարծիքով, գործընթացը հաջողությամբ կձգձգի մինչև ապրիլ։ Այստեղ, ըստ նրա, շատ կարևոր է Հայաստանի համարժեք պատասխանը։
Ո՞ւմ էր հասցեագրված Ալիևի հայտարարությունը
Նոյեմբերի 25-ին «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նոյեմբերի 22-ին կայացած Ալիև-Սարգսյան հանդիպման նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններին՝ ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը նշել է, որ իր տպավորությամբ դա վերջնագիր չի եղել, և որ այդ հայտարարությունը պետք չէ շատ արծարծել։ «Մենք պետք է նույնիսկ չտեսնելու տանք դա, որովհետև դա մեզ չէր հասցեագրված, ավելի շուտ՝ եռանախագահությանը, Թուրքիային, և ներքին օգտագործման հայտարարություն էր, քան հայկական կողմին ասված բան։ Դրան շատ կարևորություն տալ պետք չէ, մանավանդ որ «թասիբի գցել» նրան պետք չէ»,- նշել է նա։

7or.am